ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան հայտնել էր, որ ապրիլի 1-ից ՀՀ-ում կենսաթոշակները բարձրանալու են։ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանն էլ հավելել էր, որ 10 հազար դրամով բարձրանում են ոչ միայն կենսաթոշակները, այլև նպաստները:
Որոշման մասին հայտնի դառնալուց հետո ընդդիմադիր դաշտի քաղաքական մի շարք ուժերի ներկայացուցիչներ սկսել են հրապարակումներ անել այն մասին, թե կենսաթոշակների և նպաստների բարձրացման մասին որոշումը իրենցից յուրաքանչյուրի ձեռքբերումն է, իսկ գործող իշխանությունը 2018-ից մինչ օրս չի մտածել այդ մասին:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն անդրադարձել է այդ քննադատություններին՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում թվեր հրապարակելով.
«Հերթական անգամ ծիծաղի առարկա չդառնալու համար ոմանք կարող էին ընդամենը հարց տալ արհեստական բանականությանը:
2019 թվականից մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակների բարձրացման հիմնական քայլերն ու հաճախականությունը․
2019 թվականից սկսած՝ Հայաստանում բազմաթիվ քայլեր են նախատեսվել ու իրականացվել կենսաթոշակների առավելագույն բարելավման ուղղությամբ։ Այս ընթացքում կենսաթոշակները բոլորովին մոտավորապես 7 անգամ բարձրացվել են ուղղակի մեծացումների, փոխհատուցումների և սոցիալական հավելավճարների միջոցով։
Այս բոլոր քայլերը ցույց են տալիս, որ անցած տարիներին Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակները ոչ միայն մի քանի անգամ վերանայվել են, այլ նաև սոցիալական քաղաքականության մի մաս են դարձել՝ ընդգծելով թոշակառուների եկամուտների կայունության ապահովումը և կենսամակարդակի աստիճանական բարձրացումը։
Հ.Գ. Շատ չնեղվեք, մեր բարեփոխումների օրակարգը շարունակվում է)։