159 հազար մարդ ստանում է 500 հազար դրամ և ավելի աշխատավարձ. Գևորգ Պապոյանը թվեր է ներկայացրել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը աշխատաշուկայի և գործազրկության մակարդակի վերաբերյալ վիճակագրություն է հրապարակել։


 

«0-ից բարձր հարկման բազա ունեցող աշխատատեղերի թվաքանակը. 


2025թ. տարեվերջ՝ 822 700 մարդ, 

2017թ. տարեվերջ՝ 534 200 մարդ։ 

Աճը՝ 288 500 կամ 54% ։

 

500,001 և ավելի դրամ վարձատրությամբ աշխատատեղերի թվաքանակը.


2025թ. տարեվերջ՝ 159,324 կամ ընդհանուր աշխատատեղերի 19,4%-ը։

2017թ. տարեվերջ՝ 40,836 կամ ընդհանուր աշխատատեղերի 7,6%-ը: 

 


Գործազրկության մակարդակը. 


2025թ. 3-րդ եռամսյակ՝ 11,8%։

2017թ. 3-րդ եռամսյակ՝ 16,4 %»,- սոցցանցի իր էջում գրել է նախարարը։