Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ուրեմն, քանի դեռ Արշակ Կարապետյանը պնդում է, որ իրեն ՊՆ պաշտոնից հեռացրել են «կրակելու հրաման տալու» համար, իրականությունը 180 աստիճանով այլ է:
Ես այսօրվա պես հիշում եմ, որ Իշխանասարի հատվածում ադրբեջանցիները սկսեցին առաջ գալ, իսկ բանակը նորմալ չէր դիմադրում, որից ժամեր անց Արշակ Կարապետյանը փոխարինվեց Սուրեն Պապիկյանով:
Սուրեն Պապիկյանի նշանակումից անմիջապես հետո Իշխանասարում բանակը մտավ մարտի՝ 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ կիրառելով նաև հրետանի։ Այս ամենը, փաստերով, «Փաստերի ստուգման հարթակ»
FIP-ը գրել է։
Եվ գիտե՞ք ինչն է հետաքրքիր: Այդ օրը (2021-ի նոյեմբերի 16-ին), երբ ես իմ աչքով էի տեսնում, թե ինչպես է բանակը Իշխանասարի տակ իրապես մարտ տալիս, խորհրդարանական որոշ ուժեր հայտարարում էին, որ այդ հողերը արդեն «ծախված են»։
Ենթադրում եմ, որ ռուսամետ ուժերի պլանն այն էր, որ բանակին հրաման է տրվում չկրակելու, իսկ ընդդիմության այդ հատվածը դրա մեղքը գցում է Նիկոլ Փաշինյանի վրա... Համ ադրբեջանցիներն են առաջ գալիս Սյունիքի ամենանեղ հատվածում, համ էլ իշխանությանը դեմ տալու թեմա է առաջանում։ Արդյունքում թե պետությունը և թե իշխանությունը թուլանում են ու համաձայնվում ենք տալ ռուսների այդքան ուզած միջանցքը։
Բայց Արշակ Կարապետյանին շուտափույթ կերպով Սուրեն Պապիկյանով փոխարինելը խառնեց այդ ենթադրյալ պլանները և բանակը կարգին մարտ տվեց` կասեցնելով ադրբեջանցիների առաջխաղացումը։
Արշակ Կարապետյանի` ռուսամետ դիրքերից քաղաքականություն մտնելը էլ ավելի է խորացնում այն ենթադրությունը, որ իմ նկարագրած (բարեբախտաբար` տապալված) ռուս-ադրբեջանական պլանը իրոք կար»։