ՌԴ-Իրան զորավարժությունները պլանային են և կապ չունեն ԱՄՆ-ի կողմից էսկալացիայի հետ. Պեսկով

Ռուսաստանի և Իրանի համատեղ ռազմածովային զորավարժությունները պլանային են, դրանք համաձայնեցված են եղել Մերձավոր Արևելքում էսկալացիայից առաջ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Պլանային զորավարժություններ են, և դրանք նախապես են համաձայնեցվում»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք զորավարժությունները կապվա՞ծ են Իրանի շուրջ ԱՄՆ-ի կողմից առաջացող էսկալացիայի հետ։


Նա ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է զարգացնել հարաբերությունները Իրանի հետ։


Իրանը և Ռուսաստանը փետրվարի 19-ին նախատեսում են համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել Օմանի ծոցում։