Հայաստանում արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք

ՀՀ-ում փետրվարի 18-ին արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք։ Հիվանդը վարակվել է Սեյշելյան կղզիներում մոծակի խայթոցից։ 


Տվյալ պահին հիվանդի առողջական վիճակը գնահատվում է բավարար, հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։