Քաղաքացիակենտրոն լրատվություն
Փետրվարի 15-ին վիճաբանություն և ծեծկռտուք են տեղի ունեցել Երևանում, ձերբակալվել են մի շարք անձինք:
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)։
Կատարվում է նախաքննություն։