Ոստիկանի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն, լիազորությունը կասեցվել է

Ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղարը՝ նշելով, որ առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում։


Ավելի վաղ համացանցում ցուցմունք վերցնող ոստիկանի մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակվել։