Շանը կրակած տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին

Փետրվարի 2-ին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ հունվարի 31-ին՝ ժամը 11․30-ի սահմաններում, Գուգարք գյուղի սկզբնամասում գտնվող ռեստորանի և մոտակա գազալցակայանի տարածքից լսվել են կրակոցի ձայներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:


 

«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ռեստորանի տարածքում կրակոց արձակել և այդ կերպ հասարակական կարգը խախտել է ռեստորանը շահագործող անձը՝ Վանաձորի բնակիչ 54-ամյա տղամարդը։


 

Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ իրեն պատկանող հրացանով շուն է սատկացրել։ Պարզվել է նաև, որ շունը պատկանել է գազալցակայանի աշխատակից 36-ամյա տղամարդուն։


 

Կազմված փաստաթղթերը և 54-ամյա տղամարդը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։