Երևանի քաղաքապետարանից հայտնում են. ««Մաքուր Երևան» նախաձեռնությունը միավորում է երիտասարդ ստեղծագործողներին՝ արվեստագետների, դիզայներների և ճարտարապետների, ովքեր պատրաստ են իրենց գաղափարներով փոխել քաղաքի մաքրության վերաբերյալ հանրային ընկալումը:
Այն բաց մասնակցությամբ, ոչ առևտրային և կրթական նախաձեռնություն է, որի նպատակն է գտնել նորարարական ու կիրառելի լուծումներ քաղաքի տեսողական և լսողական միջավայրի բարելավման համար։
Ո՞ւմ համար է մրցույթը
Մրցութային աշխատանքները ներկայացվում են հետևյալ ուղղություններով․
Ինչպե՞ս են գնահատվելու աշխատանքները
Աշխատանքները կգնահատվեն մասնագիտական ժյուրիի կողմից՝ հաշվի առնելով առաջարկների նորարարական մոտեցումը, իրագործելիությունն ու կիրառելիությունը քաղաքային պայմաններում, տեխնիկական և կառուցվածքային որակը, ինչպես նաև հասարակական ազդեցությունը և էկոլոգիական կայուն զարգացման ներուժը։
Ի՞նչ է սպասվում մրցույթի ավարտին
Եթե ունես գաղափար, որը կարող է փոխել մեր քաղաքի մաքրության նկատմամբ մշակույթը, ուրեմն միացի՛ր «Մաքուր Երևան» մրցույթին․ քաղաք, որին արժանի ենք, քեզ է փնտրում։
Գրանցվելու համար լրացրեք հայտը այստեղ։
Գրանցման վերջնաժամկետ՝ 03.04.2026»։