Շոլցը հստակ հասկացրել է Ալիևին, որ մերժում է ռազմական ուժի կիրառումը. Գերմանիայի կանցլերի և Ադրբեջանի նախագահի միջև կայացել է հեռախոսազրույց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացել է հեռախոսազրույց: 

Շոլցը հստակ հասկացրել է Ալիևին, որ մերժում է ռազմական ուժի կիրառումը, և ընդգծել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ հնարավորինս թափանցիկ լինելու կարևորությունը։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը:

Շոլցը նաև նշել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վայելում է դաշնային կառավարության լիակատար աջակցությունը կովկասյան տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու ջանքերում։