Նեթանյահուն հայտարարել է Գազայի խաղաղության ծրագրի հաջորդ փուլի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածի համար խաղաղության ծրագրի հաջորդ փուլը կլինի ՀԱՄԱՍ-ի զինաթափումը և Գազայի ապառազմականացումը, այլ ոչ թե դրա վերակառուցումը։


Գազայի հատվածից վերջին իսրայելցի պատանդի վերադարձի մասին լուրից կարճ ժամանակ անց խորհրդարանում ելույթ ունենալով՝ Նեթանյահուն հայտարարել է, որ իր կառավարությունը կատարել է իր բարոյական և էթիկական առաքելությունը՝ վերադարձնել բոլոր առևանգվածներին՝ թե՛ կենդանի, թե՛ մահացած։ 


Իսրայելի վարչապետը նաև նշել է, որ պաղեստինցի արմատականների կողմից առևանգված 255 պատանդներից 168-ը վերադարձվել են կենդանի։