Սանկտ Պետերբուրգում անջատել են բջջային ինտերնետը՝ Պուտինն է ժամանում

Այսօր առավոտից Սանկտ Պետերբուրգի կենտրոնում բջջային ինտերնետի լուրջ խափանումներ են գրանցվել: Ինչպես գրում է «Ֆոնտանկան», կապի բացակայությունից բողոքել են բոլոր օպերատորների բաժանորդները։


Քաղաքային վարչակազմը հաստատել է, որ Սանկտ Պետերբուրգում հնարավոր են բջջային ինտերնետի անջատումներ ամբողջ օրվա ընթացքում՝ դա բացատրելով «անվտանգության միջոցներով»։ Նրանք լրացուցիչ մանրամասներ չեն տրամադրել։


Իշխանությունները կոչ են արել բնակիչներին օգտվել քաղաքային անվճար Wi-Fi կետերից՝ ինտերնետին հասանելիություն ունենալու համար։


Այսօր՝ հունվարի 26-ին, Սանկտ Պետերբուրգ է ժամանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Վաղը նա մասնակցելու է Լենինգրադի բլոկադայի վերացման տարեդարձին նվիրված միջոցառումներին: