Ֆրանսիան չի միանում Խաղաղության խորհրդին․ Թրամփը մաքսատուրքեր կսահմանի

Ֆրանսիան չի միանում Խաղաղության խորհրդին։ Bloomberg-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Մակրոնը չի պատրաստվում միանալ նախաձեռնությանը՝ համարելով, որ դրա նպատակները սահմանափակված չեն միայն Գազայով և կարող են հակասել ՄԱԿ-ի սկզբունքներին ու ինստիտուցիոնալ մեխանիզմներին։ Այդ մտահոգությունների պատճառով Ֆրանսիան հրաժարվում է մասնակցությունից։

 

 Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կարող է մինչև 20% տոկոս մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների և շամպայնի վրա՝ նպատակ ունենալով ճնշում գործադրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վրա՝ նրան ներգրավելու իր նախաձեռնած «Խաղաղության խորհրդում»։