Եթե աղա տղեն պատրաստ է 1 դրամով վարչապետ աշխատել, ինչու՞ էին ՀԷՑ-ում միլիոններով աշխատավարձ ստանում. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի վերջին հայտարարություններից մեկին:


«Հետաքրքիր է՝ եթե պրոֆեսիոնալ, աղա տղեն (տղերքը) կարողանում է (են) ու պատրաստ է (են) 1 դրամով ՀՀ վարչապետ աշխատել, նույն տղերքն ինչու՞ էին տասնամյակ շարունակ ՀԷՑ-ում միլիոններով աշխատավարձ ստանում:


ՀԷՑ-ի ղեկավարության ստացած միլիոնների հաշվին հնարավոր կլիներ ժողովրդի հոսանքի սակագինն իջեցնել ոչ թե 20 լումայով, ինչպես հիմա էին ուշացումով պնդում, այլ 20 դրամով»,- գրել է Սաֆարյանը: