Տաշիր Սամոյի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք: Այս մասին հայտնում է նրա փաստաբամ Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը ևս վերացվել է։

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, վերաքննիչ դատարանը վերացրել էր դեկտեմբերի 30-ին առաջին ատյանի դատարանի՝ գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքի մասին որոշումը: