Խորեն վարդապետ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Վերջին տարիներին հրապարակային գործունեությանս ընթացքում բացահայտումներ եմ արել Ս. Էջմիածինը ուզուրպացրած Ներսիսյան եղբայրների` Կտրիճի ու Եզրասի մասին. Ես միայն կենտրոնացել եմ սանձարձակ բռնապետ Ներսիսյան զույգի հակապետական ընթացքին: Անգամ ԿԳԲ-ի քվոտայով օծված եպիսկոպոսներին չեմ անդրադարձել, բացառությամբ մեկ-երկու կարմիր գիծը հատածներին, որոնց փաղաքշորեն հիշեցրել եմ հայելու գոյության մասին:
Մի առիթով ասել եմ, որ մեծագույն ողբերգությունը և չարիքը Կտրիճի կաթողիկոս լինելը չէ, այլ այն, որ երիտասարդ սերնդի հոգևորականները, որոնք չեն տեսել սիրող, աղոթող իրական Հայրապետ, ձգտում են Աստծուց չվախեցող ու մարդկանցից չամաչող այս հրեշին նմանվել: Ասածիս խոսուն ապացույցն է վերջին օրերին մի խումբ երիտասարդ, կամազուրկ ու անդեմ քահանաների քծնանքի շքերթը, որով իրենց հավատարմությունն են հայտնում աստվածուրաց և պետականադավ Կտրիճ Ներսիսյանին:
Դժկամությամբ և տհաճությամբ պիտի անդրադառնամ քծնանքի շքերթին միացած իմ սերնդակից երկու խորշելի տերտերի:
ՏԻՐԱՅՐ քհն. ԳԸԼԸՃՅԱՆԻՆ 25 տարի առաջ Կտրիճն առատորեն վարձատրեց իրեն մատուցած անգնահատելի ծառայության համար և ուղարկեց Ֆրանսիայի յուղոտ համայնքներից մեկում պաշտոնավարելու:
Տիրայրը Կտրիճին անգնահատելի ծառայություն մատուցեց 1999 թ.-ի հոկտեմբեր 27-ին, որի ականատեսն եմ եղել ինքս: Կտրիճի ընտրության ժամանակ Տիրայրը Մայր Տաճարի դռնապանն էր, և երբ Վազգեն Սարգսյանի սպանության լուրը հասավ Մայր Աթոռ, Տիրայր Գըլըճյանը խոչընդոտեց և խանգարեց, որպեսզի սպանության լուրը անմիջապես չհասնի ժողովականներին: Եթե Ազգային Եկեղեցական Ժողովի պատգամավորները ժամանակին տեղեկանային Վազգեն Սարգսյանի սպանության մասին, ՎՍՏԱՀԱԲԱՐ ԸՆՏՐՈւԹՅՈւՆԸ ԿՉԵՂԱՐԿՎԵՐ, և սիմոնական Կտրիճը չէր կարող գնել մեր հավատքի Հոր գահը:
Տիրայրի ամենասիրած հեռուստահաղորդումը հետխորհրդային ռուսալեզու «ՈՒՀԱ»-ի /КВН/ շոուներն էին, իսկ կարդացած լավագույն գիրքը՝ Ռուսաստանում հրապարակվող «ՍՊԻԴ-ԻՆՖՈ» էրոտիկ ամսաթերթը: Հայերենը Տիրայրի մոր մայրենի լեզուն չէր և ոչ էլ Տիրայրի մայրենի լեզուն… ՀՀ-ի հետ որևէ աղերս չունեցող այս մարդը խոսում է իր` իբրև Ղևոնդյանց ուխտի զինվորյալ լինելուց և ճամարտակում, թե Վարդանանց պատերազմը չի դադարել: Վերջինս հանդգնում է Փարիզից դասեր տալ, թե մենք պետք չէ Լուսավորչի գահն ազատագրենք ռուսական հատուկ ծառայությունների գործակալից և իր տիրակալ Կտրիճից:
Կտրիճի մյուս պաշտպանը ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆՆ է, որը հար և նման է Ներսիսյան զույգին. Եկեղեցամերձ շրջանակներին քաջածանոթ է Գենադիի խաբեբա, անսուրբ և նենգադավ լինելը: Կտրիճի այս սիրելիին ու պաշտպանին կարգալույծ է հռչակել Թորգոմ պատրիարք Մանուկյանը, որը Վազգեն վեհափառի մահից հետո կաթողիկոսական տեղապահ էր Ս. Էջմիածնում, և Գենադին տեղապահի կողմից արված միակ կարգալույծն էր: Եվ այսպես. Կտրիճի սիրելի Գենադին դիմում է Թորգոմ պատրիարքին`՝ասելով, թե իր կինը մահացել է, և ինքը, ըստ կարգի, ցանկանում է վեղար կրել ու կուսակրոն դառնալ: Իմաստուն պատրիարքը ներքին հետաքննություն անցկացրեց և պարզեց, որ Վազգեն վեհափառի հիվանդության և կյանքի վերջին շրջանում այս մոլի կտրիճականը Ներսես արք. Պոզապալյանին ստել, մոլորեցրել է, թե իբր ամուսնացած է ու արժանացել է քահանայական օծման և ձեռնադրության: Բայց, իրականում, սա երբեք ամուսնացած չի եղել: Կտրիճի արժեհամակարգը կրող Գենադին անամոթաբար մեկ անգամ ստել է, թե ամուսնացած է, իսկ հետո ստել, թե կինը (չեղած) մահացել է: Կտրիճի ու Եզրասի այս ձեռնասունն անգամ ինչ որ մի օտար հանգուցյալի տապանաքարի նկար էր ներկայացրել պատրիարքին: Ինձ հայտնի վերջին տասնամյակներում կարգալույծ եղածներից այս խաբեբան միակն է, որի համար կարող եմ առանց վարանելու ասել՝ կարգալուծթյան կայացված արդար որոշում:
Ահավասիկ, Կտրիճ Գրիգորիչի պաշտպանների ողջ պերճանքն ու թշվառությունը:
