Ծոծրակներդ կտեսնեք, բայց ժողովրդի իշխանությունը ձեր գրպանը չեք դնի, մեծապատիվ մուրացկաններ․ Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ նոր ձայնագրությանը։


«Այ «ուժեղնե՞ր», եթե դուք քաղաքական գործունեությունն եք մեկնարկում այսպիսի խայտառակ ընտրակաշառքներով, բա ձեր բիզնեսները ո՞նց եք արել:


Ինչպիսի կաշառատու քաղաքական ուժ եք, նույնպիսի կաշառատու բիզնեսմեն եք: Դուք չեք կարող ազնիվ ճանապարհով հարստանալ, որովհետև անազնիվ եք ձեր ողջ էությամբ: Ահա այսպես էլ` կաշառելով, խաբելով և մարդկանց ունեզրկելով հարստացել եք:


Ձեզ թվում է, թե Հայաստանն էլ ձեր հերթական կեղտոտ բիզնես խաբեբայությունն է, որ կիրագործեք ու կդառնաք պետության փայատերը:


Ծոծորակներդ կտեսնեք, բայց ժողովրդի իշխանությունը ձեր գրպանը չեք դնի: Մեծապատիվ մուրացկաններ»,- գրել է նա: