«Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Հայաստանը հանդես կգա երկրորդ կիսաեզրափակչում

«Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքում հրապարակվել է մրցույթի առաջին և երկրորդ կիսաեզրափակիչների մասնակից երկրների ցանկը: Հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում։


Հիշեցնենք՝ 2026 թվականի մասնակցի անունը դեռ հայտնի չէ։ «Եվրատեսիլ 2025»-ին Հայաստանը ներկայացրել էր երգիչ Պարգը։ Նա Survivor երգով զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։


Մրցույթն անցկացվելու է մայիս ամսին, Վիեննայում: