Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Արիստակես վարդապետ Այվազյանը միացավ Եկեղեցու բարենորոգման պահանջին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Արիստակես վարդապետ Այվազյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ միանում է եկեղեցու բարենորոգումների արդար պահանջին։


«Ես՝ Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանքի վանահայր Արիստակես վարդապետ Այվազյանս, միանում եմ առաջնորդիս՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի և մյուս արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումների արդար պահանջին»,- գրել է նա։


Հիշեցնենք՝ հունվարի 9-ին Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը և Տեր Մկրտիչ քահանա ՄուշադյանըՏեր Մովսես քահանա ԱշուրյանըՏեր Պողոս քահանա ՄիքայելյանըՏեր Գալուստ քահանա ՍահակյանըՏեր Անուշավան քահանա ԿոշեցյանըՏեր Արարատ քահանա ՕրդոյանըՏեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, Տեր Աշոտ քահանա ՍաֆարյանըՌաֆայել Պետրոսյանը (նախկին՝ Հայր Վազգեն աբեղա), Ռազմիկ սարկավագ Պետրոսյանը, Ռուբեն սարկավագ ՊետրոսյանըՏեր Պարթև քահանա Մուրադյանը, Տեր Զգոն քահանա ԱբրահամյանըՏեր Վահան քահանա ԱռաքելյանըՏեր Երվանդ քահանա Բաբայանը և Տեր Դանիել քահանա Տերտերյանը ևս հայտարարել են, որ միանում են ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների՝ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը: