Սիրիական Հալեպ քաղաքում իրավիճակը սրվել է։ Հրետակոծվում են Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիյա թաղամասերը, որտեղ հիմնականում քրդեր են ապրում։
Բախումները տեղի են ունենում Սիրիայի Արաբական Հանրապետության
անցումային կառավարության զորքերի և Սիրիայի դեմոկրատական ուժերի քրդական ջոկատների միջև։
Մերձավորարևելյան հարցերով մասնագիտացած
Telegram ալիքների տվյալներով՝ բախումների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ
թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում։
Սիրիայի իշխանությունները Հալեպ են ուղարկել
ռազմական տեխնիկա, այդ թվում՝ տանկեր և հրետանի։ Կառավարական ուժերը ներկայումս փորձում
են գրոհել Շեյխ Մաքսուդ թաղամասը։
Հալեպի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը,
փակ են բոլոր պետական և կրթական հաստատությունները, արգելված է քաղաքում ցանկացած
հավաք։