Մոսկվայի օդանավակայաններում բազմաթիվ չվերթեր են հետաձգվել, չեղարկվել է դեպի Երևան թռիչքը

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 100 մուտքային և ելքային չվերթեր են հետաձգվել, հայտնում է Mash-ը։


Պարբերականի տվյալներով` տրանսպորտային կոլապսի պատճառը եղանակային վատ պայմաններն են։ Միայն «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 20 ելքային և 86 մուտքային չվերթ։ Մեծ է հավանականությունը, որ Կալինինգրադ, Ուֆա, Սոչի, Վոլգոգրադ, Աստրախան, Կրասնոյարսկ, Սամարա և Միներալնիե Վոդի մեկնող ուղևորները Նոր տարին կդիմավորեն օդանավակայանում։


Բացի այդ ուշացումներ են գրանցվում նաև «Վնուկովոյում» և «Դոմոդեդովոյում»։ «Վնուկովոյում» հետաձգվել է 44, իսկ «Դոմոդեդովոյում»՝ չորս չվերթ։ «Դոմոդեդովոյում» չեղարկվել են նաև դեպի Երևան, Սոչի և Կուլյաբ չվերթերը։