ՓԾ-ն 2026 թվական մուտք կգործի վերափոխված հայեցակարգով և համակարգային բարեփոխումներով․ Կամո Ցուցուլյան

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը շնորհավորական ուղերձ է հղել  Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ.


 

«Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, փրկարարական ծառայողներ,


 

Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ։

 


Թող գալիք տարին նշանավորվի մասնագիտական նոր ձեռքբերումներով, հաջողություններով և առավել անվտանգ ու արդյունավետ փրկարարական ծառայությամբ։


 

2025 թվականին Փրկարար ծառայությունը բարձր պրոֆեսիոնալիզմով և մեծ պատասխանատվությամբ հաղթահարեց իր առջև դրված բոլոր խնդիրները՝ հավատարիմ մնալով կյանքեր փրկելու իր առաքելությանը։

 


Խորին երախտագիտությունս եմ հայտնում Ծառայության ողջ անձնակազմին և նրանց ընտանիքներին՝ ծառայության դժվարությունները գիտակցելու ու համբերատարությամբ կիսելու համար:


 

Փրկարար ծառայությունը վերափոխված հայեցակարգով և քաղաքացու անվտանգության ապահովման հանձնառությամբ 2026 թվական մուտք կգործի համակարգային բարեփոխումներով, որը կնշանավորվի բարձր պատրաստվածությամբ, համընդհանուր կարողությունների հետևողական և շարունակական զարգացմամբ՝ հանուն առավել անվտանգ ու պաշտպանված հասարակության։


 

Կրկին շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ ցանկանում եմ, որ տարին լինի առանց արտակարգ իրավիճակների, խաղաղ ու անվտանգ»։