Մենք կրկնում ենք անկախ միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու մեր կոչը, որը կապահովի թափանցիկություն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներն և անվտանգությունը․ ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Վաշինգտոնը կոչ է անում Երևանին ու Բաքվին վերադառնալ խաղաղ բանակցություններին։
Երեկ ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից զատ կան նաև այլ հարցեր, որոնք վիճելի են և պետք է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու և հանգուցալուծելու այդ հարցերը։
ԱՄՆ-ը լուրջ է վերաբերվում էթնիկ զտումների, ցեղասպանության կամ այլ վայրագությունների մասին մեղադրանքներին, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ շեշտելով՝ Վաշինգտոնը չի խուսափի համապատասխան քայլեր ձեռնարկելուց՝ պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր մեղավոր են վայրագությունների համար, երբ ապացույցներ ունենան, որ դրանք իսկապես տեղի են ունեցել։