Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային։
Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացման դինամիկան՝ ընդգծելով, որ ձևավորվել են համատեղ աշխատանքի արդյունքում նախադրյալներ գործընկերության հետագա խորացման համար։ Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության նոր ծրագրի հաստատումով հնարավորություն կստեղծվի հարաբերությունները զարգացնել առավել հավակնոտ օրակարգով:

Անդրադարձ է կատարվել ՆԱՏՕ-ի հետ ՀՀ համագործակցության տարբեր ծրագրերի, այդ թվում՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ու բարեփոխումներին: Գոհունակությամբ նշվել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում ՀՀ ներգրավածության միջոցով ձևավորված համագործակցությունը: