Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային։


Զրուցակիցները քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ գործընկերությանն ու համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։



Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է միջազգային գործընկերների, այդ թվում ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության և կայունության օրակարգի առաջմղման։