Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Գրիգոր Աղասյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի նշանավոր ներկայացուցիչ, մանկավարժ, հասարակական գործիչ Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված «Հնչող պատկերներ» լայնածավալ ռետրոսպեկտիվ ցուցահանդեսի պաշտոնական բացմանը:


 

Վարչապետի աշխատակազմից հայտնել են՝ Արայիկ Հարությունյանը շրջել է ցուցասրահով, ծանոթացել ներկայացված աշխատանքներին:




 

Ցուցահանդեսում ընդգրկված են շուրջ 100 նմուշներ, որոնց մի մասը ներկայացվում է առաջին անգամ: Այն ամփոփում է գեղանկարչի շուրջ 6 տասնամյակի ստեղծագործական ուղին։