Վաղաժամկետ դադարել են թիվ 30 ԸԸՀ երկուական անդամի, թիվ 27 ԸԸՀ և թիվ 34 ԸԸՀ մեկական անդամի լիազորությունները. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին գումարել է արտահերթ նիստ՝ ատեստավորումը չանցած ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ԿԸՀ 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 89-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու օրակարգով։ Այդ մասին հայտնում են ԿԸՀ-ից:


ԸԸՀ անդամների ատեստավորման երկրորդ փուլն ամփոփելուց հետո թվով 4 ԸԸՀ անդամների լիազորությունները վաղաժամ դադարել են՝ պաշտոնին չհամապատասխանելու հիմքով պայմանավորված։


 

Այսպիսով, վաղաժամկետ դադարել են թիվ 30 ԸԸՀ-ի երկուական անդամի, թիվ 27 ԸԸՀ մեկական անդամի և թիվ 34 ԸԸՀ մեկական անդամի լիազորությունները։


 

ԸԸՀ-ների թափուր պաշտոնների մասին ԿԸՀ-ն սահմանված կարգով հայտարարությամբ հանդես կգա։