Բունդեսթագի եվրոպական հարցերով կոմիտեի ղեկավար Անտոն Հոֆրայթերը, կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, Եվրամիությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և վերանայել Բաքվի հետ գազի մատակարարման պայմանագրերը։
Նրա խոսքով՝ չպետք է կրկնել Ռուսաստանի հետ հարաբերություններում թույլ տված սխալները և ընկնել էներգետիկ կախվածության մեջ։ Ադրբեջանից գազի մատակարարումները ԵՄ կոչված են մասամբ փոխարինելու Ռուսաստանի Դաշնությունից նախկին մատակարարումներին։