Բուլղարիայի իշխանությունները կփակեն ռուսական ավտոմեքենաների համար մուտքը, հայտարարել է Բուլղարիայի սահմանային ոստիկանության պետ Անտոն Զլատանովը ազգային հեռուստատեսության եթերում։
«Մենք շատ ակտիվ աշխատել ենք հինգշաբթի օրվանից (սեպտեմբերի 28-ից) մինչև երեկ (հոկտեմբերի 1): Համոզված եմ, որ մինչև օրվա վերջ (հոկտեմբերի 2) Բուլղարիայում ուժի մեջ կմտնի ռուսական մեքենաների մուտքի արգելքը։ Եվ ուզում եմ նշել, որ բեռնատարների համար այն գործում է արդեն մի քանի ամիս»,- ասել է Զլատանովը։
Սահմանային ոստիկանության պետը նշել է, որ արգելքը վերաբերում է ինչպես ավտոմեքենաներին, այնպես էլ այլ իրերի, որոնց վրա տարածվում են ԵՄ սահմանափակումները։