Բաքուն ավելի քան 300 հայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել:
Հետախուզվողների թվում են Արայիկ Հարությունյանը և Ջալալ Հարությունյանը, որոնք ըստ ադրբեջանական կողմի մեղադրվում են Գյանջայի խաղաղ բնակչության վրա հրթիռային հարձակումների և 44-օրյա պատերազմի ժամանակ խաղաղ բնակիչների սպանության գործով։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիեւը։