Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանում չկան ՆԱՏՕ-ի հետ առճակատման կողմնակիցներ, սակայն երկիրը ստիպված է միջոցներ ձեռնարկել անվտանգության ապահովման համար։
Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը
հայտարարել էր, որ դաշինքի և Ռուսաստանի միջև պատերազմը կարող է սկսվել մինչև 2029
թվականը։
«Դուք գիտեք, որ Ռուսաստանում չկան ՆԱՏՕ-ի հետ որևէ առճակատման
կողմնակիցներ, սակայն մենք ստիպված ենք միջոցներ ձեռնարկել մեր անվտանգության ու մեր
շահերի ապահովման համար»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Պիստորիուսի
հայտարարությունը։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հայտարարությունը, հայտնել է՝
«այժմ կասկած չկա, թե ով է ագրեսորը»։