Արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիներին արգելված է քվեարկել ազգային ընտրություններում, հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ
արտասահմանում գտնվող քաղաքացիների ընտրական իրավունքների հարցում ոչինչ չի փոխվում։
Ինչպես և նախկինում, Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի կունենա ընտրություններին
քվեարկելու լիարժեք իրավունք և հնարավորություն։ Միակ պայմանը չորս տարին մեկ
անգամ Վրաստան գալն է ու Վրաստանում քվեարկելը»,- ասել է Պապուաշվիլին ճեպազրույցի
ժամանակ։
Նրա խոսքով՝ իշխանությունները համարում են,
որ գոյություն ունեն հատուկ ռիսկեր ոչ ռեզիդենտ քաղաքացիների համար, որոնք գտնվում են օտարերկրյա իրավազորության և քաղաքական միջավայրի ազդեցության տակ, որոնցում պետությունը ի վիճակի չէ կանխել միջամտությունը։
«Մարդիկ երկրի քաղաքական կամ տնտեսական
վիճակի և հանրային կարիքների մասին տեղեկատվություն են ստանում երկու աղբյուրից՝ դրանցից
մեկը լրատվամիջոցներն են, որոնցից մարդը ստանում է ֆիլտրված տեղեկատվություն՝
խմբագրական քաղաքականության համապատասխան մեկնաբանմամբ և այլն, և չֆիլտրված
տեղեկատվություն, որը մարդը ստանում է անձամբ՝ հասարակության կամ պետության հետ
փոխգործակցությամբ: Ապատեղեկատվության և կեղծ լուրերի դարաշրջանում այս երկու
աղբյուրներից ստացված տեղեկատվությունը կարող է արմատապես հակադիր լինել: Այս
հանգամանքը մեծացնում է այն ռիսկը, որ ֆիզիկապես հեռու քաղաքացին կկատարի չիրազեկված
ընտրություն»,- հայտարարել է Պապուաշվիլին։
Խոսնակը հավելել է, որ Վրաստանի տարածքում
քվեարկության կանոնների սահմանումը ապահովում է ավելի ադեկվատ, գիտակցված
ընտրություն: Նրա խոսքով՝ այս մոդելը լիովին համապատասխանում է միջազգային
չափանիշներին և գործում է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իռլանդիան, Մալթան,
Իսրայելը, Հայաստանը: