ԱՄՆ-ում գրանցվել է H5N5 թռչնի գրիպի շտամի առաջին դեպքը

Վաշինգտոնի նահանգի առողջապահության վարչությունը հայտնել է, որ Գրեյս-Հարբոր շրջանում բնակվող մարդը վարակվել է թռչնագրիպի H5N5 ենթատեսակով։ Սա առաջին գրանցված դեպքն է ԱՄՆ-ում, երբ այս տեսակի վիրուսը հայտնաբերվում է մարդու մոտ, հայտարարել է նահանգի Առողջապահության նախարարությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։


Ըստ հաղորդագրության՝ հիվանդը նոյեմբերի սկզբին հոսպիտալացվել էր գրիպին նմանվող ախտանշաններով, իսկ լրացուցիչ լաբորատոր հետազոտությունները հաստատել են H5N5 տեսակի վիրուսի առկայությունը։ Այս ենթատեսակը նախկինում արձանագրվել էր միայն կենդանիների շրջանում, բայց ոչ երբեք մարդկանց մոտ։


Նահանգային առողջապահական գերատեսչությունը նշել է, որ նման տեսակի վիրուսի մարդուց մարդուն փոխանցումը չափազանց հազվադեպ է, և ԱՄՆ-ում նման դեպքեր նախկինում չեն արձանագրվել։ Ներկայում վարակման ընդհանուր ռիսկը նվազ է գնահատվում։