Հայտնի է, թե երբ կմիացվեն Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը

Հայաստանի գլխավոր տոնածառի լուսավորման արարողությունը տեղի կունենա 2025 թվականի դեկտեմբերի 14-ին:


Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության կոմիտեի տարածած հաղորդագրություններից: 


Ըստ հաղորդագրությունների՝ Օմանի և Կատարի գործընկերների հետ հանդիպումների ընթացքում ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը վերոնշյալ երկրների ներկայացուցիչներին հրավիրել է Հայաստան՝ Երևանում ներկա գտնվելու գլխավոր տոնածառի լուսավորման հանդիսավոր արարողությանը: