Գազալցակայանում պայթել է GAZelle-ի գազաբալոնը. ՆԳՆ-ն՝ Արմավիրում պատահարի մասին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում՝ գազալցակայանում, պայթել է բեռնատար ավտոմեքենա։


 

ՆԳՆ Փրկարար ծառայությունից մանրամասներ է հայտնել դեպքից։


 

«Պարզվել է, որ պայթել է գազալցակայանում լիցքավորվող «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը։ Պայթյունի հետևանքով վնասվել են կայանած «VAZ», «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։


 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։


 

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «VAZ» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել հերթապահություն մինչ «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի մյուս գազաբալոնում եղած գազի պարպվելը»,- ասված է հաղորդագրությունում: