ՄԱՄ ՋԱՆ, ցավդ տանեմ, իմ աշխարհ, անհնարինն ես արել ինձ համար, կներես, ես չկարողացա. Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը սոցցանցի իր էջում գրել է.


«Մահացել է մայրս՝ Լեյլի Սարհատյանը:


Հոգեհանգիատը կկայանա այսօր, Էզրաս Հասրաթյան 9 հասցեում գտնվող սգո սրահում (Միքայելյան հիվանդանոցի կողքին), ժամը 17:00-ին:


Հուղարկավորությունը՝ վաղը 13:00-ին նույն վայրից:


ՄԱՄ ՋԱՆ, ցավդ տանեմ, իմ աշխարհ: Ամեն ինչով եմ քեզ պարտական ու էդպես էլ կմնամ: Դու ամենաուժեղ, ամենաիմաստուն ու ամենաբարի մարդն ես, անհնարինն ես արել ինձ համար, կներես, ես չկարողացա: Աշխարհի չափ սիրում եմ քեզ»:


Գրառմանը կից՝ Ալեքսանյանը լուսանկար է հրապարակել: