Քաղաքացիակենտրոն լրատվություն
Grand Theft Auto VI խաղի թողարկումը հետաձգվում է մինչև 2026 թվականի նոյեմբերի 19-ը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Rockstar Games-ը։
Նշվում է, որ նախագծի վրա նախատեսված լրացուցիչ աշխատանքը թույլ կտա խաղը ներկայացնել այն բարձր որակով, որին սպասում և արժանի են օգտատերերը։
Խաղի իրադարձությունները տեղի են ունենալու հորինված Լեոնիդա նահանգում, որի նախատիպը ԱՄՆ Ֆլորիդա նահանգն է։ Խաղում գլխավոր կերպարները երկու հանցագործներ են՝ Լյուսիան՝ խաղի առաջին կին գլխավոր հերոսը 1999-ից ի վեր, և նրա զուգընկերը։ Մշակողների խոսքով՝ նրանց պատմությունը ստեղծված է Բոնիի և Քլայդի հարաբերությունների ոճով։