Ե՞րբ կկնքվի ԱՄՆ-ի և Չինաստանի միջև երկար սպասված առևտրային համաձայնագիրը․ ԱՄՆ ֆինանսների նախարարի հայտարարությունը

ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային համաձայնագիրը կարող է կնքվել հաջորդ շաբաթ։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսսենթը։


Նախարարի խոսքով՝ Վաշինգտոնը և Պեկինը «հասել են հավասարակշռության» և կգործեն՝ հաշվի առնելով պայմանավորվածությունները հաջորդ 12 ամիսների ընթացքում։


Պայմանավորվածությունները ձեռք են բերվել հոկտեմբերի 30-ին Հարավային Կորեայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում։


Ենթադրվում է, որ Վաշինգտոնը անմիջապես կվերսկսի սոյայի մատակարարումները ՉԺՀ և կնվազեցնի Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը 57%-ից մինչև 47%։


Պեկինն իր հերթին կվերացնի հազվագյուտ հողային մետաղների արտահանման սահմանափակումները։