Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Լյուքսեմբուրգ

Հոկտեմբերի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լյուքսեմբուրգում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

 

Նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրոպական միության կողմից կազմակերպվող «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպմանը:

 

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: