Ալեն Սիմոնյանը մեկնել է Ժնև. սպասվում է հանդիպում Սահիբա Գաֆարովայի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է, որ մեկնում է Ժնև, որտեղ տեղի է ունենալու Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովը, որին կմասնակցի նաև ՀՀ պատվիրակությունը։


Ալեն Սիմոնյանը նշել է նաև, որ հոկտեմբերի 21-ին նախատեսված է Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ   Սայիբա Գաֆարովայի հետ հանդիպում։