Քաղաքական միգրացիայի ակտիվ սեզոնը մեկնարկել է. Առաքելյան

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


Քաղաքական միգրացիայի ակտիվ սեզոնը մեկնարկել է


Հայաստանի հանրային-քաղաքական դաշտը մի հետաքրքիր առանձնահատկություն ունի. երևույթը  պայմանականորեն կարելի է անվանել «քաղաքական միգրացիա» , իսկ գործող անձանց «քաղաքական միգրանտներ»։ 


Ընդ որում, այս խավի նպատակներն ու, ասենք, պայմանական Սիվտիֆկարում խոպան գնացած աշխատանքային միգրանտների նպատակները նույնական են՝ փող աշխատել։


Նայում ես նոր կազմավորվող  «ընդդիմադիդիր» մի նախաձեռնության առաջին շարքերին ու տպավորություն է, թե Քոչարյանի 2021 թվականի թիմն է, բայց հետո հասկանում ես, որ գործ ունես քաղաքական միգրացիայի հետ։ 


Չվող թռչունների նման այս երիտասարդ աշխուժակները մի նոր տաքուկ անկյուն ու աշխատանքի լավ պայմաններ են գտել՝ արդեն նոր թիմում ու առաջիկայում նույնքան հոգեցունց ելույթներ կունենան , ինչպիսին ունենում էին նախկին գործատուի մոտ, բայց այստեղ էլ մի օր աշուն կգա, ապա ձմեռվա ցրտեր ու չվող այս տեսակը կրկին թռիչքի կպատրաստվի՝ նոր գործատուի փնտրտուքով։