Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի մարզային, համայնքային իշխանության ներկայացուցիչների, ԱԺ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի, ինչպես նաև Միասնական սոցիալական ծառայության պետ Արտյոմ Սմբատյանի հետ այցելել է Միասնական սոցիալական ծառայության Վարդենիսի, Մարտունու, Գավառի և Սևանի տարածքային կենտրոններ։
Ինչպես հայտնել են նախարարությունից, Արսեն Թորոսյանը շրջայց է կատարել կենտրոններում, հետևել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ընթացքին։
Իր խոսքում Արսեն Թորոսյանը հատուկ շեշտել է, որ տարածքային կենտրոն այցելող յուրաքանչյուր քաղաքացի պետք է սպառիչ և ամբողջական տեղեկատվություն ստանա հետաքրքրող հարցերի վերաբերյալ։ Նախարարը նաև հանձնարարել է առավել ակտիվ իրազեկել նախարարության կողմից իրականացվող զբաղվածության ծրագրերը, ինչպես նաև աջակցել քաղաքացիներին կայուն աշխատանք ունենալու հարցում։
Մարզային այցի շրջանակում նախարարն այցելել է նաև Գավառի նախկին մանկատան շենք, տեղում ուսումնասիրել առկա ռեսուրսները և դրանց հետագա օգտագործման հնարավորությունները։