Փորձագետ Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Քաղաքական գործընթացում փողի ազդեցության շուրջ սովորաբար հավաքվում են անգաղափար, ցածր արժեհամակարգ ունեցող, կարիերիստ մարդիկ։
Չեք հավատում՝ նայեք Վրաստանի օրինակը։ Տեսեք, ովքեր են Իվանիշվիլու շուրջը հավաքված՝ կարիերիստներ, քաղաքական տեսակետ չունեցող դեմագոգներ ու պոպուլիստներ։
Այսօր մոդայիկ է դարձել նմաններին «իրատես» կոչելը, ինչը ոչ միայն աղավաղում է իրական քաղաքական իրատեսության գաղափարը, այլև ամբողջությամբ խեղաթյուրում է «քաղաքականություն» հասկացության ընկալումը քաղաքացիների շրջանում։
Նայեցի Կալուգայի Սամոյի շուրջ հավաքվածներին և ակամայից հիշեցի բազեական այն երիտասարդներին, որոնք նույն հոգեբանությամբ հայտնվում էին նախորդ իշխանությունների շարքերում՝ չունենալով որևէ սկզբունք կամ գաղափար, բացի ինքնանպատակ իշխանատենչությունից ու տվյալ իշխանության կոռուպցիոն մտածելակերպը կրելուն պատրաստ լինելուց։
Սա մի անվիճելի իրականություն է, որն արդեն դարձել է բազմաթիվ հետխորհրդային երկրների քաղաքական համակարգերի անբաժանելի մասը։ Այդ երևույթից էլ հմտորեն օգտվում է ռուսական մետրոպոլիան՝ օգտագործելով նման մարդկանց սեփական երկրների դեմ պայքարում։