Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստան կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է օտարերկրյա աշխատուժով, սակայն այն պետք է կազմված լինի օրինապահ քաղաքացիներից։
«Ռուսաստանը, իհարկե, շահագրգռված է աշխատուժով, բայց միևնույն ժամանակ, մենք շահագրգռված ենք, որ դա լինի մեզ անհրաժեշտ աշխատուժ, մեկ. երկրորդ՝ որ մարդիկ իրենք էլ այնտեղ ապրեն մարդկային պայմաններում և նրանք պահպանեն մեր օրենքներն ու կանոնները»,- հայտարարել է նա։
ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ ներկայումս միգրացիայի ոլորտում բավականին շատ խնդիրներ կան, և ռուսաստանցիներն իրենք են մատնանշում դա։