Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնել են խաղաղության ամերիկյան ծրագրին. Նեթանյահուն դա համարել է «բարոյական հաղթանակ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth սոցցանցի էջում հայտարարել է, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնել են կատարել խաղաղ կարգավորման ամերիկյան ծրագրի առաջին փուլի պայմանները։


«Սա նշանակում է, որ բոլոր պատանդները շատ շուտով ազատ կարձակվեն, իսկ Իսրայելը իր ուժերը կհեռացնի համաձայնեցված գծի մոտ՝ որպես առաջին քայլ երկարատև, կայուն և ընդմիշտ ​​խաղաղության»,- գրել է Թրամփը։ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ պատանդները, հավանաբար, ազատ կարձակվեն երկուշաբթի՝ հոկտեմբերի 13-ին։


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կառավարությունը հոկտեմբերի 9-ին կհավաքվի համաձայնագիրը հավանության արժանացնելու համար, հաղորդում է Reuters-ը։ «Սա դիվանագիտական ​​հաջողություն է և ազգային ու բարոյական հաղթանակ Իսրայել պետության համար»,- ընդգծել է նա։


ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները նույնպես հաստատել են, որ ձեռք է բերվել համաձայնագիր՝ ընդգծելով, որ «մեր ժողովրդի զոհերը իզուր չեն լինի»։