Մահացել է «Միմինո» ֆիլմի դերասանուհի Լյուդմիլա Գավրիլովան

73 տարեկան հասակում մահացել է ՌԴ-ի վաստակավոր արտիստ, թատրոնի և կինոյի դերասանուհի Լյուդմիլա Գավրիլովան։ 


«Անսահման ցավով և սրտումս անտանելի դառնությամբ, որը վաղուց էր կուտակվել, հայտնում եմ մորս՝ Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Լյուդմիլա Իվանովնա Գավրիլովայի մահվան մասին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա որդին՝ Թաիր Գազիևը։


Դերասանուհու մահվան պատճառ է դարձել լյարդի քրոնիկ անբավարարությունը։


Գավրիլովան խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Հյուսիսային ռափսոդիա», «Թիմուրը և նրա թիմը», «Միմինո» ինչպես նաև «Խլահավ» և այլ սերիալներում։