Թուրքիան կշարունակի Ռուսաստանի հետ իր համար շահավետ առևտուրը մի շարք ապրանքների գծով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի
հայտարարությունն այն մասին, որ Անկարան կհրաժարվի ռուսական գազից։
«Թուրքական հոսքը» գործում է ամբողջ հզորությամբ։
«Երկնագույն հոսքը» գործում է ամբողջ հզորությամբ»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է իր առևտրատնտեսական
փոխգործակցությունը Թուրքիայի հետ։
«Դա ինքնիշխան պետություն է, որն ինքն է որոշում,
թե որ ոլորտներում համագործակցի մեզ հետ։ Եվ եթե որոշակի ապրանքների առևտրի որոշ տեսակներ
թուրքական կողմին թվան շահավետ, ապա թուրքական կողմը կշարունակի դա անել»,- հայտարարել
է Կրեմլի ներկայացուցիչը։