Հայաստանի համար ավելի տրամաբանական կլիներ նոր էներգաբլոկ կառուցել ռուսական դիզայնով: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փոխտնօրեն և գործակալության ատոմային էներգիայի դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Չուդակովը World Atomic Week միջազգային ֆորումի շրջանակներում։
«Հայաստանին անհրաժեշտ է ատոմակայան, և ամենատրամաբանականը կլիներ գոյություն
ունեցողին փոխարինող նոր բլոկը կառուցել ռուսական դիզայնով։ Սա միանգամայն տրամաբանական
է։ Սակայն մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին տրամաբանությունը միշտ չէ, որ
գործում է, և գերակշռում են քաղաքական որոշումները»,- ասել է Չուդակովը։
Որպես օրինակ նա բերել է Արևելյան Եվրոպայում ստեղծված իրավիճակը։
«Տեղադրվում են բացարձակապես չփորձարկված բլոկներ, ընդհանրապես նկարված թղթի
վրա, առանց խորհրդատվության: Եվ չկան պիլոտային նախագծեր։ Սակայն դրանք գնում են՝ միայն
թե չվերցնեն ռուսական նախագիծը, որը փորձարկված է, հուսալի, իրեն լավ ցուցադրած և
լավ աշխատող»,- հստակեցրել է Չուդակովը։