Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթում ներառել ռուս հաճախորդներին արհեստական բանականության ոլորտում ծառայությունների մատուցման արգելք, հաղորդում է EUobserver-ը։
Ըստ այդմ՝ արգելքը կվերաբերի «արհեստական բանականության ոլորտում ծառայություններին (Ռուսաստանի համար)», ներառյալ արհեստական բանականության մոդելներին և հարթակներին հասանելիությունը՝ դրանց ուսուցման, մշակման և ինֆերենսի համար։ Ինֆերենսը արհեստական բանականության ուսուցանված մոդելի կիրառումն է՝ նոր տվյալներ մշակելու և կանխատեսումներ ստանալու համար։
Սեպտեմբերի 19-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա
ֆոն դեր Լյայենը ներկայացրել էր հակառուսական պատժամիջոցների 19-րդ փաթեթի
նախագիծը, որը, ի թիվս այլոց, ներառում է 2027 թվականի հունվարից ԵՄ ռուսական հեղուկացված
բնական գազի ներմուծման արգելք, ինչպես նաև կրիպտոարժույթի և բանկային ոլորտների
նոր սահմանափակումներ։