Եվրոպական հանձնաժողովը ընդունել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժման պատճառով, հայտնել է հանձնաժողովի մամուլի քարտուղար Պաուլա Պինյոն։ Պատժամիջոցների փաթեթը կլինի թվով 19-րդը։
Առայժմ
հայտնի չէ, թե ինչ միջոցներ են ներառված փաթեթում։ The Guardian-ի փոխանցմամբ՝
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և ԵՄ արտաքին քաղաքական
գերատեսչության ղեկավար Կայա Կալլասը պատժամիջոցների մանրամասները կներկայացնեն այսօր
ավելի ուշ։
Politico-ն
ավելի վաղ հայտնել էր, որ ԵՄ-ն մտադիր է նոր պատժամիջոցների փաթեթը ներկայացնել
սեպտեմբերի 17-ին, սակայն հետաձգել էր դրա հրապարակումը։
Փաթեթի
պատրաստման ընթացքում հաղորդվել է, որ ԵՄ-ն դրանում կարող է սահմանափակումներ
ներառել բանկերի և էներգետիկ ընկերությունների նկատմամբ։ Բացի դրանից, իտալական
ANSA գործակալությունը հայտնել է, որ Եվրոպան քննարկում է վիզային ռեժիմի
խստացումը ռուսների համար։